480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Իտալական հռչակավոր Չինեչիտա կինոստուդիայում մեծ հրդեհ է բռնկվել
16:58
10 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հռոմում համաշխարհային հայտնի Չինեչիտա (Cinecitta) իտալական կինոստուդիայում մեծ հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ների վրա։

Համաձայն այդ տեղեկությունների, հրդեհը բռնկվել է գիշերը պահեստում, որտեղ գտնվում էր կինոստուդիայի ռեկվիզիտը։ Կրակի բոցերը բարձրացել էին մինչև 30-40 մետր և կլանել մոտ 4 հազար քառակուսի մետր՝ սպառնալով տեղափոխվել կինոստուդիայի հարևան սենյակներ։

Դեպքի վայր են ժամանել տասնյակ հակահրդեհային հաշվարկներ, որոնք կրակը մարել էին առավոտյան կողմ։

«Բարեբախտաբար, կինեմատոգրաֆի քաղաքի պատմական մասը, թատրոնները, Բեն Հուրի և Ֆեդերիկո Ֆելլինիի «Նավը», ինչպես նաև դարավոր պինիաները /սոճիները/ չեն վնասվել»,- ասել է կինոստուդիայի տնօրեն Ֆրանչեսկո Կարդուչչի Արտենիզիոն, նշելով, որ այրվել են անտիկ Հռոմի դեկորացիաները։

Վերջերս Չինեչիտա կինոստուդիան նշեց իր 70-ամյակը։ Դրա շինարարությունը,ճարտարագետ Կառլո Ռոնկորոնիի (Carlo Roncoroni) և ճարտարապետ Ջինո Պերեսուտիի (Gino Peressutti) նախագծով, սկսվել է 1936թ.-ին։

Այդ ժամանակ կինոյի քաղաքի տարածքը 600 հազար քառակուսի մետր էր կազմում։ Այստեղ ստեղծվել էին 73 շինություններ, 40 հազար քառակուսի մետր ճանապարհ և հրապարակներ, 35 հազար քառակուսի մետր այգիներ։

Հռոմեական կինոստուդիայի բացմանը ներկա է գտնվել իտալական դիկտատոր Բենիտո Մուսոլինին։ 1943թ., Չինեչիտայի բացումից վեց տարի անց, կինոստուդիայում նկարահանվել էր մոտ երեք հարյուր ֆիլմ։

Չինեչիտային համաշխարհային հռչակ են բերել իտալական այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ալեսանդրո Բլազետին, Ռոբերտո Ռոսելինին, Վիտորիո դե Սիկան, Լուկինո Վիսկոնտին և Ֆեդերիկո Ֆելլինին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
28 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. երկու մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:06
28 Հունիսի 2017
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ շուրջ 1կգ 300 գրամ քաշով թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ խոշոր չափի թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերվել։
17:34
28 Հունիսի 2017
ԱԻՆ–ը ճշգրտումներ է ներկայացնում Սևանա լճում գրանցված ողբերգության մասին
ՀՀ ԱԻՆ–ը մանրամասներ է ներկայացնում քիչ առաջ Սևանա լճում գրանցված ողբերգության մասին։
16:53
28 Հունիսի 2017
Ահազանգ ԱԻՆ–ում. Սևանա լճում երեխա է խեղդվում
Րոպեներ առաջ ահազանգել է ստացվել այն մասին, որ Սևանա լճում երեխա է խեղդվում։
16:35
28 Հունիսի 2017
Երևանի կենտրոնում մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Այսօր ավտոմեքենա է այրվել Երևանի կենտրոնում։
15:08
28 Հունիսի 2017
22–ամյա երիտասարդը փորձել է վերջ տալ կյանքին
Նախօրեին ինքնասպանության փորձ է կատարվել Երևանում։
10:53
28 Հունիսի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Վայոց Ձորում. 28–ամյա ուղևորուհին մահացել է
Նախօրեի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
10:29
28 Հունիսի 2017
Հրդեհ Երևանի կենտրոնում. հայտնի բացօթյա սրճարաններից մեկը վերածվել է մոխրակույտի
Չորեքշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը: