486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Փրկարարները գտել են Սան-Պաուլոյի ավիավթարի 181 զոհվածների մարմինները
13:00
19 Հուլիսի 2007

Բրազիլական Սան-Պաուլո քաղաքում Airbus-320 ինքնաթիռի ավիավթարի վայրում փրկարարները գտել են 181 զոհվածների մարմինները, տեղեկացնում է հինգշաբթի «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով  քաղաքի  հրշեջ ծառայությանը։

 Փրկարարների գնահատմամբ, զոհերի ընդհանուր թիվը շատ ավելի մեծ է և կարող է գերազանցել 200-ը՝ հաշվի առնելով այն մարդկանց, ովքեր ավիավթարի պահին գտնվել են գետնի վրա։

«Ավիավթարի վայրից մարմինների տարհանումը պետք է ավարտվի տեղի ժամանակով չորեքշաբթի օրը   (Երևանի ժամանակով՝ հինգշաբթի 8.00-ին)», - նշվում է տեղեկատվության մեջ։  Ինչպես նախօրեին, «ՌԻԱ Նովոստիին»  տեղեկացրել էր Սան-Պաուլոյում ՌԴ հյուպատոսության աշխատակիցը՝  զոհերի թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։   

Պորտու-Ալեգրո – Սան-Պաուլո 3054 ներթին չվերթն իրակացնող բրազիլական «ՏԱՄ» ավիաընկերության Airbus-320-ը երեքշաբթի  Կոնգոնյաս (Congonhas) օդավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել օդանավակայանի սահմաններից, որից հետո բախվել է լցակայանին և «ՏԱՄ» ավիաընկերության շենքին։

Փորձագետները դեպքի մի քանի վարկածներ են տալիս։ Այդ թվում օդանավակայանի թռիչքուղու ոչ բարվոք վիճակը, որտեղ վերանորոգումից հետո դեռ չէին տեղադրել անձրևաջրի արտանետման համակարգը, «մարդկային գործոնը» և ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։ 

Տեսասարքերի  և ականատեսների վկայությունների համաձայն՝ ինքնաթիռը վայրէջքը սկսել է նորմալ, սակայն հետո զարգացրել է շատ բարձր արագություն՝ երեք վայրկյանում անցնելով թռիչքուղու հատվածը, որը սովորական ժամանակ անցնելու համար անհարժեշտ է տասը վայրկյանից ավել։

Փրկարարները նաև նշում են «ՏԱՄ» ավիաընկերության շենքին ինքնաթիռի բախման անսովոր ուժգնության մասին։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո դա Սիլվան կարգադրել է ստեղծել ինքնաթիռի ավիավթարի ուսումնասիրությամբ զբաղվող շտաբ, ինչպես նաև հինգշաբթի և ուրբաթ օրերին ուսումնասիրությանը անձամբ հետևելու նպատակով նախատեսել է  երկրով մեկ շրջայց կատարել, տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։

«ՏԱՄ»-ը չորեքշաբթի պաշտոնապես հրապարակել է ավիավթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների ցուցակը։ 162 ուղևորներից, ավիաընկերության 18 աշխատակիցներից և անձնակազմի վեց անդամներից ոչ ոք կենդանի չի մնացել, ասվում է «ТАМ»-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կազմված է նաև աշխատակիցների ցուցակը, որոնք ավիավթարի պահին գտնվել են այն շենքում, որին բախվել է ինքնաթիռը։ Նրանք բոլորը համարվում են անհայտ կորած, տեղեկացնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
12:12
17 Փետրվարի 2017
Արարատում որդին դանակի 7 հարվածներով սպանել է հորը. հայտնի են որոշ մանրամասներ
Նախօրեին սպանություն է կատարվել Արարատի մարզում։

11:10
17 Փետրվարի 2017
Կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել սատկած շների և առնետների հարևանությամբ Արարատում
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
21:14
16 Փետրվարի 2017
Հրդեհաշիջման ժամանակ փրկարարական ջոկատի հրամանատարը կոտրվածք է ստացել
Հինգշաբթի ցերեկը հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
14:59
16 Փետրվարի 2017
Հայաստան–Վրաստան սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել
Հինգշաբթի` փետրվարի 16–ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանին։
14:53
16 Փետրվարի 2017
Զորամասի մարտական դիրք տանող ճանապարհին բուլդոզերն ընկել է ձորը. մեկ զինծառայող մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Փետրվարի 15-ին  ժամը  15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող բուլդոզերը։
13:17
16 Փետրվարի 2017
21-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել Թումանյանի այգում
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: