486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլիայում մարդատար ինքնաթիռը ենթարկվել է ավիավթարի. Ոչ պաշտոնական տվյալներով 200 մարդ զոհվել է
11:38
18 Հուլիսի 2007

Պորտու-Ալեգրո – Սան-Պաուլու տեղական չվերթ իրականացնող «ՏԱՄ» բրազիլական ավիաընկերության Airbus-320 ինքնաթիռը Սան-Պաուլոյի Կոնգոնյաս (Congonhas) օդավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել օդանավակայանի սահմաններից, որից հետո բախվել է լցակայանին և «ՏԱՄ» ավիաընկերության շենքին։ Ոչ հաստատված տվյալներով մոտավորապես 200 մարդ զոհվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«ՏԱՄ» ավիաընկերության տվյալներով օդանավի մեջ եղել է 176 մարդ։ Ավիավթարի վայրում աշխատող փրկարարները տեղեկացրել են Սան-Պաուլոյի նահանգի նահանգապետ Ժոսե Սերրեին, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ամենայն հավանականությամբ ոչ ոք կենդանի չի մնացել։

«Հրշեջները ասեցին ինձ, որ ինքնաթիռի ներսում ջերմաստիճանը հասել է հազար Ցելսիուսի։ Այսպիսով, գրեթե անհնար է, որ ինչ-որ մեկը կենդանի մնացած լինի»,- ասել է Սերրեն բրազիլիական հեռուստաընկերության եթերում։

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթր» գործակալությունը, ողբերգության զոհ են դարձել ոչ միայն ինքնաթիռի ուղևորները, այլ նաև նրանք, ովքեր այդ պահին գտնվել են ավիավթարի մոտակայքում։

«Այստեղ մեզ մոտ 200 զոհ կա», - մեջբերում է «Ռոյթրը» ավիավթարի վայրում աշխատող փրկարարական խմբի ղեկավարի խոսքերը։

Այսպիսով, Սան-Պաուլիոյի ողբերգությունը կարող է դառնալ ամենասարսափելի ավիավթարը Բրազիլիայի պատմության մեջ։ Սրանից առաջ ամենախոշոր ավիավթարը 2006 թ.-ի սեպտեմբերի 29-ին երկրի դժվարանցանելի վայրում ՝ Ամազոնկա գետի շրջանում բրազիլական Gol ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 մարդատար ինքնաթիռի ավիավթարն էր։ Այդ ժամանակ օդանավի բոլոր 155 ուղևորները զոհվել էին։ Հասարակական անվտանգության քարտուղարությունը պաշտոնապես դեռևս հաստատում է ողբերգության միայն 16 զոհերի առկայությունը։    

Բրազիլական ԶԼՄ-երը՝ հղում անելով «շտապ օգնության» ծառայությանը տեղեկացնում են, որ ամենաքիչը 14 մարդ տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցները։ Բժիշկների տվյալներով, նվազագույնը մեկ վիրավոր չափազանց ծանր վիճակում է։

Վիրավորները ավիավթարի ժամանակ կարող էին գտնվել շենքերից մեկում, որոնց բախվել է ինքնաթիռը։

Կոնգոնյաս օդանավակայանը գտնվում է քաղաքի սահմանների ներսում։ Ականատեսների խոսքերով, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը չկարողացավ ժամանակին արգելակել անձրևի պատճառող սայթուն դարձած թռիչքային ուղու վրա, հատեց օդանավակայանի մոտ գտնվող քաղաքային ավտոմայրուղին և բախվեց լցակայանին ու «ՏԱՄ» ավիաընկերության շենքին։ Դեպքը տեղի է ունեցել «պիկ» ժամին և ճանապարհի վրա շատ ավտոմեքենաներ կային։

Ուժեղ հրդեհ բռնկեց և տեղի ունեցավ ուժգին պայթյուն։ Հրշեջ ծառայության տվյալներով, 26 անձնակազմ մի քանի ժամ մարում էին կրակը։ Կրակի մարմանը մասնակցում էին 225 մարդ և 76 միավոր տեխնիկա

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո  Լուլա դա Սիլվան  հրատապ խորհրդակցություն է հրավիրել քաղաքային իշխանության  ղեկավարի գլխավորությամբ, ինչպես նաև կառավարության նախարարների մասնակցությամբ Սան-Պաուլոյի ավիավթարի կապակցությամբ գործողությունների ծրագրի մշակման համար, տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։

Կոնգոնյաս օդանավակայանի թռիչքային ուղին շահագործման էր հանձնվել հունիսի 30-ին վերանորոգումից հետո, չնայած այն հանգամանքի, որ վերին ծածկը չուներ անձրևաջրի արտուղղման համակարգ։

Ինչպես տեղեկացնում է «Ասսոշիեյթեդ Փրեսը», արդեն մի քանի տարի է, ինչ մասնագետները ահազանգում էին Սան-Պաուլոյի օդանավակայանում նման ավիավթարի հնարավորության մասին անձրևի ժամանակ մեծ ինքնաթիռների համար թռիչքային ուղու անբավարար երկարության պատճառով։

2007 թ.-ի փետրվարին ֆեդերալ դատարանը ժամանակավորապես արգելել է «Կոնգոնյաս» օդանավակայանում մեծ ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը։ Որոշ ժամանակ անց, բացառություններ բ են արվել երեք տեսակ ինքնաթիռների համար, չնայած անվտանգության լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։
12:46
22 Փետրվարի 2017
Բացառիկ տեսանյութ. Երևանում Nissan Teana–ն մխրճվում է շինության մեջ
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։
18:18
21 Փետրվարի 2017
Գեղարքունիքի մարզում Mitsubishi–ն գլորվել է ձորը. 56–ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
17:55
21 Փետրվարի 2017
Վանաձորցի 44–ամյա կինը հայտարարել է, որ իրեն 7 տարի առաջ բռնաբարել են
Վանաձորցի 44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։
16:08
21 Փետրվարի 2017
Երևանում 31–ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր գիշերը 31-ամյա որդին իրենց տանը մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել:
13:59
21 Փետրվարի 2017
Արարատում դանակի 7 հարվածներով հորը սպանած որդին տեղափոխվել է հոգեբուժարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին դռնփակ դատական նիստ է անցկացվել փետրվարի 16–ին Արարատում կատարված հայրասպանության գործով։
13:37
21 Փետրվարի 2017
«Արմենիա» ԲԿ–ից կալանավորի փախուստի պատճառը պաշտոնեական անփութությունն է. ՀՔԾ
Փետրվարի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը։