478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Պետերբուրգի բնակիչները փնտրում են $200 հազ. դոլար արժողությամբ Նևայում կորած ժամացույցը
17:25
03 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3, /Նովոստի Արմենիա/. Ինչպես երեքշաբթի Ռուսաստանի ջրասուզակների ասոցիացիայի աշխատակիցը հայտնեց ՌԻԱ Նովոստիին Պետերբուրգի բնակիչները փորձում են ինքնուրույն փնտրել Նևայի հատակում կորած 200 հազ. դոլար արժողությամբ ժամացույցը, որը պատահաբար գետի մեջ է գցել մի բարձրաստիճան հյուր,

«Կամուրջի տակ մշտապես սուզվում են տղաներ, լողորդներ, օրերս աշխատել են նաև ակումբներից մեկի ջրասուզակները։ Բայց գործնականում նրանք գրեթե շանսեր չունեն, քանի որ գետի հատակը այդ տեղում շատ տղմուտ է, իսկ ջուրը՝ պղտոր», - ասաց նա։

«Երեկ, երբ մենք դեպքի վայրում էինք, մեզ մոտեցավ տեղի մի հնաբնակ, որին, ամենայն հավանականությամբ, տղաները վաճառքի համար բերում են ջրի տակ գտած իրերը, և խնդրեց ժամացույցի լուսանկարը, եթե, իհարկե, դրանք արդեն գտնված են։ Ինչպես պարզվեց՝ գտնված չեն», - ավելացրեց գործակալության զուցակիցը։

Ասոցիացիայի ներկայացուցչի կարծիքով, նույնիսկ եթե ինչ-որ մեկին հաջողվի գտնել ժամացույցը, նա չի կարողանա դա վաճառել։ Դա հազվագյուտ իր է և գտնողին շատ ավելի շահավետ է այն վերադարձնել 10 հազար դոլար պարգևատրման դիմաց։

Հազվագյուտ իրը փնտրելու «պաշտոնական» գործողությունը Ասոցիացիայի ջրասուզակները պլանավորել են սկսել հուլիսի 5-ին Մոսկվայի ժամով ժամը 16,00։

«Հիմա մենք ուրիշ քաղաքից հատուկ մետաղաորոնիչ սարքավորման ենք սպասում, որին կարելի է ծրագրավորել որոշակի մետաղ փնտրելու։ Նապաստակների կղզու (որի վրա տեղադրված է Պետրոպավլովյան ամրոցը) Իոաննյան կամուրջի տակ, ուր ընկել է ժամացույցը, գտնվում է նապաստակի արձանը, որին զբոսաշրջիկները մետաղադրամ են նետում, և ողջ հատակն իրենից ներկայացնում է մետաղակույտ։ Եթե անգամ մետաղաորոնիչ սարքը ժամանակին չգա, հինգշաբթի կսկսենք աշխատանքները, ձեռքով կմաքրենք հատակը»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Մամլո-ծառայության տվյալներով, անցած հանգստյան օրերի ընթացքում հյուսիսային մայրաքաղաքի բարձրաստիճան հյուրը պատահաբար Իոանյան կամուրջից Նևայի մեջ է գցել իր Hellmuth ժամացույցը՝ մեծ, ադամանդներով ծածկված ժամանակացույց, որոնք արտադրվում են սահմանափակ քանակով և Ռուսաստան չեն ներմուծվում։ Մեկ ժամ անց ընդունող կողմը դեպքի վայր ուղարկեց դայվերների, որոնք, ուսումնասիրելով Նևայի տղմուտ հատակը, ոչինչ չգտան։

Ասոցիացիայի նախագահը պատմեց, որ ընդունող կողմը պարգևատրում է խոսատցել և ժամացույցի փնտրումը պատվիրել է պրոֆեսիոնալների։ Հյուրի անունը չի հայտարարվում։ Միայն հայտնի է, որ նա օտարերկրացի է, որը Պետերբուրգում է գտնվում Մոսկվայից, որպեսզի հետևի հռչակավոր սպիտակ գիշերներին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:17
23 Օգոստոսի 2017
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին (ՖՈՏՈ)
Օգոստոսի 20–ին Վրաստանի Բորժոմիի կիրճում հրդեհ էր բռնկվել։
16:29
23 Օգոստոսի 2017
«Վեոլիա Ջուր» ընկերության տարածքում հրդեհ է բռնկվել
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
15:32
23 Օգոստոսի 2017
Ստեփանավանի թունելում բախվել են Nissan–ն ու ԶԻԼ–ը. 2 մարդ հոսպիտալացվել է
Չորեքշաբթի`  օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։  
12:29
23 Օգոստոսի 2017
Աշտարակի տներից մեկի խոհանոցում գյուրզա է հայտնաբերվել
Այսօր առավոտյան Աշտարակի տներից մեկի խոհանոցում գյուրզա է հայտնաբերվել։
12:16
23 Օգոստոսի 2017
Համացանցում հայտնվել է Երևանում այսօր գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը
Համացանցում հրապարակվել է Երևանի Սախարովի հրապարակում այսօր գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։
10:52
23 Օգոստոսի 2017
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. 2 երեխա հոսպիտալացվել է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` Սախարովի հրապարակում։
20:40
22 Օգոստոսի 2017
78–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
78–ամյա Քնարիկ Գալստյանը որոնվում է որպես անհետ կորած։
18:55
22 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը շարասյուն է ուղարկել Վրաստան անտառային խոշոր հրդեհը մարելու համար
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք։
17:13
22 Օգոստոսի 2017
Աբխազիայում դաժանորեն ծեծել են հայազգի ոստիկանի
Օրեր առաջ Աբխազիայում դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի ոստիկանի։
15:28
22 Օգոստոսի 2017
Մանրամասներ Վրաստանում տուժած հայերի առողջական վիճակի մասին
Հայաստանի ԱԻ նախարարությունը հայտնում է Վրաստանում վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին։
14:42
22 Օգոստոսի 2017
Տղամարդը ծանր վիրավորվում է ստացել ավազակային հարձակման ընթացքում
Հարուցվել է քրեական գործ. տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
13:04
22 Օգոստոսի 2017
Երևանի բնակելի տներից մեկի բակում նռնակ է հայտնաբերվել
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի բակում գտնվող ավտոտնակների մոտակայքում նռնակ է նկատվել։