ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի,/Նովոստի-Արմենիա/. Նախորդ գիշեր հրդեհ է բռնկվել Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրու խանութներից մեկում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հունիսի 17-ին ժամը 01:43-ին ահազանգ է ստացվել, որ հդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի թիվ 76/4 հասցեում գտնվող խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:38-ին, մարվել՝ 03:38-ին:
Բանջարեղենի խանութն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում