ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 21-ին ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին` այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Ժամը 03:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին:
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22–ին ժամը 08:35-ին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում