438.03
4.45
404.16
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հրդեհ` Տրանսպորտի նախարարության շենքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

11:15
26 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 28 շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գրասենյակում մասամբ այրվել են սեղան և պահարան, մանրահատակ՝ մոտ 0.5 քմ և ջերմահարվել՝ սառնարան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ