480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հղի կին է մահացել Երևանում
00:04
04 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 2-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել, հայտնում է shamshyan.com-ը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Մահացածն Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչուհի Գրետա Տոնոյանն է, ով «Հանրապետական» ծննդատնից «Արմենիա» հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ:

Ըստ տեղեկությունների, մահացածը հղի էր, դա կնոջ առաջին հղիությունն է եղել, իսկ պտուղը 26 շաբաթական է եղել:

Կայքը հայտնում է, որ հիվանդանոցը չի տեղեկացրել դեպքի մասին իրավապահ մարմիններին, թեև «նման ողբերգական դեպքերում, հիվանդանոցի ադմինիստրացիան, պարտավոր է դեպքի մասին օպերատիվորեն տեղեկություն հաղորդել տարածքի ոստիկանություն, տվյալ դեպքում՝ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ տեղեկությունը պետք է փոխանցեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին»:

«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրենը հայտնել է, որ հղի կինը մահացել է ոչ թե ծննդատանը, այլ հիվանդանոցում: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:29
28 Հունիսի 2017
Հրդեհ Երևանի կենտրոնում. հայտնի բացօթյա սրճարաններից մեկը վերածվել է մոխրակույտի
Չորեքշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: