420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայը մեղադրվում է 11 մարդկանց մահվան մեջ Սոչիի խորովածանոցներից մեկում

16:34
25 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Քննչական մարմիններն ավարտել են Սոչիի երկու բնակչի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, որոնք մեղադրվում են 11 մարդու մահվան մեջ ինքնաշեն խորովածանոցում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է ՌԲԿ Կրասնոդարը` հղում անելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը։

Քննության տվյալներով, շինության սեփականատերն անօրինական կառուցել է խորովածանոցը 2010–2013թթ–ին Ադլերի շրջանում։ Միաժամանակ, նա չի ձեռնարկել հակահրդեհային պաշտպանության միջոցներ, չի տեղադրել հրդեհի հայտնաբերման և մարման համակարգ, ինչպես նաև հաստատությունում չեն եղել տարհանման ուղիներ։ Նա նաև ապօրինի կերպով միացրել է հաստատության էլեկտրամատակարարումը։

Քննությունը նշում է, որ սեփականատիրոջը հայտնի է եղել, որ հաշվի առնելով բաց թողնված խախտումները` շինությունը վտանգ է ներկայացրել այնտեղ և հարևանությամբ գտնվող մարդկանց կյանքի համար։

Այդ մասին իմացել է նաև ՀՀ քաղաքացին, ով վարձակալել է շինությունն ու աշխատացրել որպես խորովածանոց։ Ավելին, 2018 թ.–ի հուլիսին նա թույլատրել է իր 4 բարեկամներին (8–30 տարեկան) բնակվել այնտեղ։

Ինչպես հաղորդում է ՌԲԿ Կրասնոդարը, խորովածանոցում հրդեհը բռնկվել է 2018թ.–ի հուլիսի 30–ին։ Ինչպես պարզվել է, հրդեհի պատճառն էլեկտրահաղորդիչ լարերի բռնկումն է եղել։ Շինության կառուցման ժամանակ բաց թողնված խախտումների հետևանքով կրակը տարածվել է շենքի կողքի եռահարկ շինության վրա, որը ևս կառուցվել է ապօրինի։ Հայտնի է, որ շենքում վարձակալությամբ հանձնվել են 12 սենյակներ հանգստացողների համար։

Հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից չորսը եղել են խորովածանոցում, ևս յոթը` հարևան շինությունում։ Մահացածների թվում եղել է երեխա։

Փաստի առթիվ սրճարանի սեփականատիրոջ և վարձակալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 109–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը)։ Այժմ գործը պետք է փոխանցվի դատարան։ Բացի այդ, շարունակվում է քննությունը խորովածանոցի հարակից շինության սեփականատիրոջ նկատմամբ։ Նա մեղադրվում է ծառայության մատուցման մեջ, որը չի համապատասխանում սպառողների կյանքի անվտանգության պահանջներին, ինչն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել մարդկանց մահվան (ՌԴ ՔՕ 238–րդ հոդվածի 3–րդ մաս)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը