438.87
4.39
404.41
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել մանրամասներ` տան բակում ինքնասպանություն գործած երիտասարդի վերաբերյալ

15:13
10 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2017 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն համայնքի բնակիչ, 1998 թ. ապրիլին ծնված Տարոն Գևորգյանն իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Շիրակի մարզի ՓոքրՄանթաշ գյուղում՝ իրենց տան հյուրասենյակում, հայտնաբերվել է Տարոն Գևորգյանի դին՝ գետնին պառկած:

Վերջինիս եղբայրը հայտարարել է, որ նրա դին հայտնաբերել է ինքը՝ իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախված վիճակում, դանակով կտրել է հակավորման թելը, դիակը իջեցրել, տեղափոխել տան հյուրասենյակ ու պառկեցրել գետնին:

Զննությամբ նշված ծառի բնին կապված վիճակում հայտնաբերվել և վերցվել են 93 սմ երկարության, իսկ գետնից` 87 սմ երկարության երկտակ հակավորման թելեր:

ՀՀ ՔԿ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ