ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը կատարած սպանության կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են:
Armlur.am–ի փոխանցմամբ, դեպքի վայրում գրություն է հայտնաբերվել, որում գրված է եղել. «Ես սա արել եմ վրեժխնդրությունից դրդված, քանի որ նա շատ մարդկանց է բռնաբարել»:
Загружается новость ...
"Право"
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):
Հայաստանի ոստիկանության հաղորդման համաձայն, հանցագործության համար կասկածվողը փորձել է լքել է երկիրը, բայց նրան հայտնաբերել և բերման են ենթարկել։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: -0-