542.18
7.56
481.98
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են Երևանում ուժայինների խոշոր օպերացիային նախորդող միջադեպի մանրամասները (ՖՈՏՈ)

18:29
09 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչները:

силовая операция, СК, инцидент

Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով և որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք, ատրճանակ գործադրելով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. հունվարի 21-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),  258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Քննչական կոմիտեի և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Կատարվել են հարցաքննություններ,  տվյալներ ձեռք բերվել Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի  ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձանց  շրջանակի վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողները զարմիկներ են: Նրանցից մեկը՝ 1985թ. ծնված երիտասարդը, 2019 թվականի հունվարի 20-ին, Երևան քաղաքի ծաղկի խանութներից մեկից ծաղիկ գնելու ընթացքում կենցաղային  հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել մի երիտասարդի հետ:  Այդ ժամանակ նրանց են մոտեցել 8-10 անձ, որոնք, ճանաչելով երիտասարդին, մոտեցել են և միջամտել խոսակցությանը, որից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել ավելի ուշ՝ պարզաբանումների համար:

силовая операция, СК, инцидент

Դեպքի օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ զարմիկները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում  տվյալներ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները  «հաշիվ պահանջելու» և վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար, պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին:

Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել:Երեկ երեկոյան՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ը ձերբակալվել է:

силовая операция, СК, инцидент

Ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են:

Նրանցից մեկին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ `լիցքավորված 27 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակ արձակելու համար նախատեսված`գործարանային տուփով 9 մմ տրամաչափի 18 փամփուշտներ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված:

Եղբայրներից մյուսի անձնական խուզարկությամբ` վերարկուի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, 2 կաթոցիչ` մուգ շագանակագույն հեղուկով։

Քրեական գործի շրջանակներում կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ: Նախաքննությունը շարունակվում է:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:28
23 Ապրիլի 2019
Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր է մահացել
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի ինքնազգացողությունը վատացել է չվերթի ժամանակ:
10:35
23 Ապրիլի 2019
Բնակելի չորսհարկանի տուն է փլուզվել Ստամբուլում (ՎԻԴԵՈ)
Չորսհարկանի տուն է փլուզվել երկուշաբթի Ստամբուլի շրջաններից մեկում:
16:54
22 Ապրիլի 2019
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
22:57
21 Ապրիլի 2019
Սյունիքի մարզում մասամբ եկեղեցի է փլուզվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
16:45
21 Ապրիլի 2019
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Նախօրեին՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
13:57
21 Ապրիլի 2019
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել:
12:15
21 Ապրիլի 2019
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել:
12:59
20 Ապրիլի 2019
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Mercedes–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. Mercedes–ը գլխիվայր շրջվել է:
19:11
19 Ապրիլի 2019
Պսիխոզով տառապող 28–ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 3 անչափահաս գյումրեցիների. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Պսիխոզով տառապող 28–ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 3 անչափահաս գյումրեցիների. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ:
18:26
18 Ապրիլի 2019
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը
Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը:
17:20
18 Ապրիլի 2019
Կախված է հայտնաբերվել «Սպայկա»-ի մարզային ստորաբաժանման անվտանգության պետը
Հինգշաբթի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:39
18 Ապրիլի 2019
Ինքնասպանության հասցնելը. հայտնի են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ։