480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տրանսպորտի նախարարը կմեկնի Տուլա
18:50
03 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի կմեկնի Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարման վայր։

ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է ինը մարդ, մոտ 50–ը վնասվածքներ է ստացել։ 

Ուղևորներից մի քանիսը պատմել են դեպքի մասին>>

Ավելի վաղ ՃՏՊ–ի կապակցությամբ Բեգլարյանի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել։

Պատվիրակության կազմում են` ԱԳՆ, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Առողջապահության նախարարության, ինչպես նաև ոստիկանության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներ։

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում կայացած հանձնաժողովի նիստում Բեգլարյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի երեկոյան կմեկնի դեպքի վայր ռուս գործընկերների հետ համատեղ աշխատանքները համակարգելու նպատակով։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, պատասխանատու գերատեսչությունների բոլոր ղեկավարներն անմիջական կապի մեջ են ռուս գործընկերների հետ և անհրաժեշտ տեղեկություն են ստանում։

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Տուլայի «Դոն» ավտոճանապարհին Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ավտոբուսում եղել է մոտ 60 մարդ։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով, ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է ինը մարդ, ավելի քան 35–ը` վիրավորվել է։

Նովոմոսկովկսի, Կիրեևսկի և Ուզլովայայի հիվանդանոցներում, որտեղ գտնվում են ՃՏՊ–ի տուժածները, այժմ աշխատում են Ռուսաստանի Տուլայի մարզի ՆԳՆՎ 5 հոգեբաններ։ «Ոստիկաններն անհրաժեշտ հոգեբանական օգնություն կցուցաբերեն տուժածներին, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարում զոհվածներին և տուժածներին»,– ասվում է ՆԳՆ վարչության կայքում։

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան»։

Իրավապահները դիտարկում են ավտոբուսի տեխնիկական անսարքության վարկածը, սակայն չեն բացառում, որ վարորդը կարող էր քնել ղեկին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:12
25 Հունիսի 2017
Վրացական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Մառնեուլիում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայրից
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
13:54
25 Հունիսի 2017
Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածների վերաբերյալ
Կիրակի ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-է  տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին:
13:43
25 Հունիսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մանրամասները
ՀՀ ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է ներկայացնում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մասին։
13:13
25 Հունիսի 2017
ՃՏՊ Երևան ընթանալիս. հարազատ եղբայրները մահացել են
Կիրակի դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
12:43
25 Հունիսի 2017
Մոսկվա-Երևան ավտոբուս է շրջվել Վրաստանում. կան վիրավորներ
Հայաստանի պետական համարանիշերով ուղևորատար ավտոբուս է բախվել ավտոմեքենային Թբիլիսի-Թելետի մայրուղու վրա:
11:00
25 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Հաղարծին եկեղեցու ոլորաններում. Opel–ը մոտ 200 մետր գահավիժել է ձորը
Նախօրեին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշում:
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: