438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի քաղաքացու և նրա 2–ամյա որդու դիերն են հայտնաբերվել Չելյաբինսկում

19:19
29 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Չելյաբինսկում մգեցված ապակիներով ավտոմեքենայում հայտնաբերվել են 48–ամյա տղամարդու և նրա երկամյա որդու մարմինները։ Հայրն ու որդին կորել էին մեկ ամիս առաջ։

Ինչպես հայտնում է chelyabinsk.74.ru–ն, ըստ վարկածներից մեկի, հայրը սպանել է որդուն և այնուհետև ինքնասպանություն է գործել։ Ավտոմեքենայում գտել են սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ, որն ուղղարկվել է փորձաքննության, հայտնում է ՔԿ Կուրչատովի շրջանի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը։

Հայաստանի քաղաքացին և նրա որդին կորել են դեռևս մայիսի 1–ին։ Այն ժամանակ տղամարդու կենակիցը` երեխայի մայրը, դիմել է ոստիկանություն։ Որոնումներ են սկսվել, որոնք արդյունք չեն տվել։ Մայիսի 17–ին հարուցվել է քրեական գործ` սպանության առթիվ։

Загружается новость ... "Право"

Նախօրեին` մայիսի 28–ին, ավտոմեքենան հայտնաբերել են Շահումյան փողոցի ոչ բանուկ հատվածում։ Անցորդներից մեկին գրավել է ավտոմեքենայից եկող դիակահոտը։ Սրահի մեջ նայելն անհնարին է եղել մգեցված ապակիցների պատճառով, և քաղաքացիները դիմել են ոստիկանություն։

«Մենք տեղեկություն ունենք, որ նա նախապատրաստություն էր անցկացնում,– բացատրում է երեխայի սպանության և ինքնասպանության վարկածն Իգոր Միտրոխինը։ – Վերջին ժամանակներում թմրանյութերի ֆոնին նրա մոտ պարանոյա և հետապնդման մոլուցք է զարգացել։ Կարծում ենք, որ հենց այդ վիճակը կարող էր հանգեցնել հանցագործության»։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն տղամարդու և երեխայի մահվան պատճառների սահմանելու խնդիրներ կարող են առաջանալ մարմինների նեխման հետևանքով գոյացած ուժեղ փոփոխությունների հետևանքով։ Կվերցվեն արյան և մազերի նմուշներ` օրգանիզմում թմրանյութերի առկայությունը պարզելու համար։

Միտրոխինը չի բացառում, որ հայրը սկզբից թմրանյութ է տվել որդուն, իսկ այնուհետև ինքն է ընդունել գերչափաբաժին։

Հետաքննությունը շարունակվում է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից