482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչը մեղադրվում է խորթ դստեր նկատմամբ պիղծ գործողությունների համար
19:32
28 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Քննչական կոմիտեի առանձնապես կարևոր գործերի հետաքննության գլխավոր վարչությունում ավարտվել է 37–ամյա տղամարդու կողմից իր անչափահաս խորդ դստեր նկատմամբ պիղծ գործողությունների գործով նախաքննությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գործի նյութերի համաձայն, 2013 թվականին տղամարդը տարբեր առիթներով այցելել է Արմավիրի մարզում ապրող մի ընտանիքի, ինտիմ կապի մեջ է եղել կնոջ հետ, ծանոթացել է նրա երեք անչափահաս երեխաների հետ։

Ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո կինը բնակարան էր վարձակալում, իսկ հետո մոր մոտ են տեղափոխվել նրա երեք երեխաներից երկուսը` 10–ամյա որդին և 13–ամյա դուստրը։

Քննության տվյալներով, ընտանիքի հետ ապրելու ժամանակ տղամարդը 2013 թվականի օգոստոսից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29–ը պարբերաբար պիղծ գործողություններ է կատարել կողակցի դստեր նկատմամբ, և դա շարունակվել է մինչև 2015 թվականի մայիս, երբ աղջիկը դարձել է 14 տարեկան։


«Իմանալով այդ մասին, կնոջ 19–ամյա դուստրը վիճել է նրա քաղաքացիական ամուսնու հետ, իսկ տղամարդը որպես պատիժ մի գիշեր նկուղում է պահել աղջկան` անօրինական զրկելով ազատությունից։ Հաջորդ առավոտյան աղջկան ազատել է նրա կրտսեր եղբայրը»,– ասվում է հաղորդման մեջ։

Քննությունը պարզել է նաև, որ շուրջ կես տարի տղամարդը ստիպել է կնոջ տասնամյա որդուն մուրացկանությամբ զբաղվել Արմավիրում, իսկ ստացված գումարը ծախսել է սեփական կարիքների համար։


«Ոտնձգություններն ավարտվել են նրանից հետո, երբ երեխաները սկսել են հաճախել հատուկ կրթական հաստատություն։ Այնտեղ աղջիկն ամեն ինչ պատմել է հոգեբանին։ 2015 թվականի հունիսին ստացվել է նաև ավագ քրոջ գրավոր դիմումը»,– ասվում է հաղորդման մեջ։

Տղամարդուն առաջադրվել է մեղադրանք ՔՕ 132–րդ հոդվածի 1–ին մասով (տրաֆիկինգ), 133–րդ հոդվածի 2–րդ մասի 4–րդ կետով (անչափահասների անօրինական ազատազրկում), 142–րդ հոդվածով (պիղծ գործողություններ բռնության կիրառմամբ կամ դրա կիրառման սպառնալիքով)։ Մեղադրյալը ձերբակալված է։

Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղղվել է դատախազին, ով վերահսկում է քննության օրինականությունը։

Մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը փոխանցվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
22 Մայիսի 2017
ԱՊ Հայաստանում. ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են հայտնաբերվել
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակներ են նկատվել։
16:21
22 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 27-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
13:17
22 Մայիսի 2017
Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է
Այսօր ավտովթար է գրանցվել Մյասնիկյան պողոտայում։
10:53
22 Մայիսի 2017
Գառնիում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
Արտակարգ միջադեպ է գրանցվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գառնի գյուղում։
22:30
21 Մայիսի 2017
Հայտնի է, թե ինչու է այսօր քաղաքացին փորձել ինքնասպան լինել Երևանում
Երևանում այսօր ինքնասպանության փորձ է գրանցվել։
15:43
21 Մայիսի 2017
Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են քաղաքացուն, պահել գերեզմանատանն ու գումար պահանջել. մանրամասներ
Մի խումբ երիտասարդներ առևանգել են 34–ամյա տղամարդու, տարել գերեզմանատուն, զենքի սպառնալիքով պահել են մի քանի ժամ:
22:59
20 Մայիսի 2017
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը
Այսօր Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը։
11:00
20 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, հոսպիտալացվել են։
19:31
19 Մայիսի 2017
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
17:15
19 Մայիսի 2017
ՃՏՊ Երևանում` հրշեջ մեքենայի մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրշեջ մեքենան մեկնելիս է եղել կանչի վայր։
17:01
19 Մայիսի 2017
Գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում
Այսօր գյուրզա է հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի տարածքում։
15:28
19 Մայիսի 2017
Անչափահաս աղջիկ են բռնաբարել Երևանի երաժշտական արվեստանոցներից մեկում
Երևանում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել: