Գողություն երևանյան ռեստորանից. բերման են ենթարկվել մի խումբ անձինք (ՎԻԴԵՈ)
16:33
16 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 14-ին գողություն է կատարվել երևանյան ռեստորաններից մեկից:
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, մտել ներս ու դրամարկղը գողացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները հունիսի լույս 15-ի գիշերը Հանրապետության հրապարակից հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել անձանց, որոնցից մեկը տվել է խոստովանական նացատրություն։
Հանցագործությունը բացահայտվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և կատարվում է նախաքննություն։ -0-