ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց, լրագրողներին է ասել Առողջապահության նախարար գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
«2017 թվականին Հայաստանին արձանագրվել է ակլոհոլային թունավորման 10 դեպք, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 15: Ալկոհոլային թունավորումից այս տարի մահացել է երկու մարդ, նրանք քրոնիկ արբեցողներ էին, և նրանց փրկել չհաջողվեց: Երկուսն էլ 50 տարեկան տղամարդիկ էին: Նախորդ տարի մահվան դեպքեր չեն եղել»,- ասել է Գաբրիելյանը:
Նրանցից մեկը, ինչպես ավելացրեց թունաբանը, Երևանի բնակիչ էր, մյուսին բերել էին հիվանդանոց մարզերից մեկից: Երկու մահացածներն էլ ընտանիքներ ունեին, անտուն չէին:
«Ընդհանուր առմամբ, Նոր տարվա տոնակատարությունների ժամանակահատվածում զանազան թունավորումներով հոսպիտալացվել է 30 մարդ: 2016 թվականի նույն ժամանակահատվածում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածների թիվը կազմում էր 39»,- նշեց Գաբրիելյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում