424.11
4.26
393.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երկու անչափահաս երեխաներով կինը վրաերթի է ենթարկվել Երևանում

18:11
11 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի կեսօրին վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan. com-ը։

Տիգրան Մեծի պողոտայում` «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով 2 անչափահաս երեխաների հետ անցնող մոտ 30 տարեկան մի կին։ Նա փողոցը փորձել է հատել երկու անչափահաս երեխաների հետ։

Վրաերթի ենթարկողը Երևանի բնակիչ, 60-ամյա Գևորգ Ճզտանյանն է, ով փախուստի չի դիմել, իսկ տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Վրաերթի պատճառով վարորդ Գ. Ճզտանյանի մոտ ևս առաջացել են առողջական խնդիրներ և մեկ այլ շտապօգնության բրիգադ էլ նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,– նշվում է գրառման մեջ։

ДТП в Ереване на Тиграна Меца (8).JPG

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջոկատը, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ վերգետնյա անցում կա ու իսկական պատուհաս են դառնում վարորդների համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել