ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի վարչական շրջաններից մեկի շենքում չորեքշաբթի հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, «911» ծառայություն ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի հանրակացարանային շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք:
Загружается новость ...
"Право"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1996 թվականի ծնված Մարգարիտա Մ.-ն բնակարնի պատշգամբից անցել է հարևան բնակարան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:13-ին: Խոհանոցում այրվել են սառնարանը և պահարանը (1 քմ):
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տան բնակիչներ Մագա և Մարինա Մ.-ներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: -0-