527.46
7.22
475.92
+34
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում անծանոթը կրակ է բացել բնակարանի ուղղությամբ

15:12
30 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի երեկոյան Երևանում անծանոթը կրակել է բնակելի տան ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.55-ին, 1965 թ. ծնված Սամվել Մ.-ն որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է հիշյալ շենքի բնակարաններից մեկի մուտքի դռան և պատշգամբի ուղղությամբ՝ վնասելով դռան ու պատուհանի շրջանակները և պատուհանի պաշտպանիչ ցանցը:

Загружается новость ... "Право"

Վնասի չափը պարզվում է:

Ժամը 21.15 Սամվել Մ.-ն Օհանովի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նշանակվել են դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում:
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել: