477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
18:09
17 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երևանի 24-ամյա բնակչին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները:

2017 թվականի օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։

Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել, ապա որոշ ժամանակ անց բաց թողել։

Загружается новость ... "Право"

«Նկատի ունենալով, որ երիտասարդի հաղորդման մեջ առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,– ասվում է հաղորդման մեջ։
Կազմվել է քննչական խումբ: Երիտասարդը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։