438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կնոջ ննջասենյակից 5 միլիոն դրամի ոսկեղեն են գողացել

17:55
18 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու տանից կատարված գողության դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Նորքի Այգիներ թաղամասի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրն իրենց տանից հափշտակել են իր կնոջ ոսկյա զարդերը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Загружается новость ... "Право"

Հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով տան նկուղային հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, ապօրինի մուտք է գործել տուն, ապա ննջասենյակի պահարանից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 4 391 640 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով: Տանտիրոջ կինը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ