ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևան - Մոսկվա NGT 928 չվերթ իրականացնելիս «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Aircompany Armenia գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Facebook-ի իր էջում:
Նրա հաղորդմամբ, չվերթն իրականացնելիս օդանավում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։
«Օդանավի անձնակամզը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը , խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել»,- նշվում է գրառման մեջ:
Խաչատրյանը հայտնել է նաև, որ Արմենիա ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։
Ավիաընկերության փոխտնօրենը նշել է օդաչուների դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, ընդգծելով, որ նրանց համար առաջին տեղում անվտանգությունն է։
Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում