ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող դիտահորը երեխա է ընկել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ երեխան ընկել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող դիտահորը:
Փրկարարները 2012 թվականի ծնված Դ. Դ.-ին անվնաս դուրս են բերել դիտահորից, շտապօգնության կարիք չի եղել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում