483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
04:34
17 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանողի:

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 18-ամյա երիտասարդի սպանության մասին ահազանգն ստացվել է 2017թ. հունվարի 11-ին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված՝ 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է նույն շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել շարժառիթը, մասնակիցների շրջանակը, ովքեր հանդիսանում են բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Загружается новость ... "Лево"

Նախաքննության տվյալներով, ուսանողների միջև վիճաբանությունն առաջացել է «դոդիկ» արտահայտության պատճառով, որի շուրջ պարզաբանումներ տալու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ռ.Մարտիրոսյանին և Վ.Մուրադյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ նրա համակուրսեցին՝ Ռ.Մարտիրոսյանը, ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանող, 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
11:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
21:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
20:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
19:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
03:25
01 Նոյեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
02:33
01 Նոյեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
00:09
01 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
04:57
31 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել:
04:47
31 Հոկտեմբերի 2017
Կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել (ԼՐԱՑՎԱԾ)
Քիչ առաջ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հնչել են կրակոցներ, ինչից հետո պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։
04:28
31 Հոկտեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։