535.62
7.44
480.03
+26
Եղանակը Երևանում
Հայ

Դիմակավորված անձինք զենքի գործադրմամբ հարձակվել են վարկային կազմակերպության վրա

14:57
03 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների վրա՝ նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, խոսքը գնում է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող «Ֆաստ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի մասին: Աղբյուրի փոխանցմամբ, անհայտ անձը դիմակավորված, մուտք է գործել նշված «Ֆաստ Կրեդիտ» ընկերության տարածք, մոտեցել դրամարկղի մոտ, այնուհետև դեպի ետնամաս նայող պատուհանի փեղկը բացել է, որից հետո մեկ այլ դիմակավորված անձ հրազենը պահել է դրամարկղի ուղղությամբ գտնվող աշխատակցի վրա, իսկ ներսում գտնվող մյուս դիմակավորվածը փորձ է կոտրել դրամարկղի զրահապատ ապակին։

Նոյեմբերի 2-ին դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի (Ավազակությունը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով և նույն օրը ընդունվել վարույթ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն:

Նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությունը և երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահետքաբանական, դատագենետիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
14:34
19 Մայիսի 2019
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել:
12:35
19 Մայիսի 2019
Լոս Անջելեսում Lamborghini-ն երկու կես է եղել. զոհերից մեկը հայ է (ՎԻԴԵՈ)
Լոս Անջելեսում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհերից մեկը հայ է:
11:00
19 Մայիսի 2019
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած:
18:02
18 Մայիսի 2019
Երկրաշարժ է գրանցվել Սպիտակից հյուսիս–արևելք
Սպիտակից հյուսիս–արևելք երկրաշարժ է գրանցվել։
11:47
18 Մայիսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ. նա ձերբակալվել է
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ` պատճառելով 50 հազար դրամի վնաս։
20:25
17 Մայիսի 2019
Հեռուստաալիքներից մեկի սեփականատերը մեղադրվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու մեջ
Հեռուստաալիքներից մեկի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու համար։
20:07
17 Մայիսի 2019
30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
17:55
17 Մայիսի 2019
Երևանում Renault Logan է այրվել
Երևանի Հալաբյան փողոցում է Renault Logan մակնիշի ավտոմեքենա է այրվել։
17:36
17 Մայիսի 2019
Արարատի մարզում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:39
17 Մայիսի 2019
Երևանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ: