ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։20-ի սահմանում 35-ամյա Էդվարդ Մնացականյանն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Դավթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն խանութը, որը պատկանում է անհատ ձեռներեց Էլմիրա Հովհաննիսյանին, կրել է նյութական վնաս։
Կայքի հաղորդմամբ, վարորդը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ տաքսի ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, իսկ հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում