526.4
7.25
475.99
+28
Եղանակը Երևանում
Հայ

Դասական թրաֆիքինգ. աղջկան 8 տարի պահել են գոմում (ՎԻԴԵՈ)

21:49
15 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մի աղջկա, ով թրաֆիքինգի զոհ է դարձել Շիրակի մարզի ֆերմաներից մեկում։ Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, աղջկան հնարավոր է դարձել հայտնաբերել ութամյա գերությունից փախչելուց հետո։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ոստիկան Լուսինե Հարությունյանը հունիսին տեղեկություններ է ստացել Շիրակի մարզի գյուղերից մեկում աշխատանքային շահագործման դեպքի վերաբերյալ։

«Տվյալների համաձայն, աղջիկը ենթարկվել է աշխատանքային շահագործման գյուղի բնակիչներից մեկի կողմից 2011 թվականից` արդեն 8 տարի։ Տղամարդը, պարբերաբար բռնության ենթարկելով նրան, պահել է գոմում և առանց վարձատրության աշխատացրել է»,– պատմում է ոստիկանության ծառայողը։


Այդ ութ տարիների ընթացքում աղջիկը մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը գտել է նրան, վերադարձրել գոմ, դաժան ծեծել և սպառնացել, որ հաջորդ անգամ նման փորձ անելու ժամանակ կխեղդի։

Այս տարվա հունիսի 18–ին աղջիկը հերթական անգամ փախել է և թաքնվել Ապարանի հովիվներից մեկի մոտ, որտեղ էլ նրան հայտնաբերել են ոստիկանության աշխատողները։ Աղջիկը տարվել է Արտաշատի ոստիկանական բաժին, որտեղ նրան «Հույս և օգնություն» թրաֆիքինգի զոհերի օժանդակության հասարակական կազմակերպության փորձագետները համապատասխան օգնություն են ցուցաբերել։

Օպերատիվ–հետախուզական աշխատանքների արդյունքում հաջողվել է պարզել կատարվածի հանգամանքները։ Հաստատվել է, որ աղջիկը ենթարկվել է թրաֆիքինգի այս տեսակի դասական զոհ։ Սկզբում նրան բարձր աշխատավարձ են խոստացել, այնուհետև` աշխատանք։ Տղամարդն օգտվել է նաև աղջկա անօգնական վիճակից և փաստաթղթերի բացակայության հանգամանքից։

Աղջկա հաղորդման համաձայն, տղամարդը խոստացել է նրան նոր անձնագիր հանել և գտնել մորը, ինչն էլ ստիպել է աղջկան համաձայնել աշխատել տղամարդու ֆերմայում։ Նրա ասելով, չի էլ հիշում, թե քանի տարեկան էր, երբ ազգականներից մեկը բերել է նրան Վրաստանից, թողել և հեռացել։ Նա տարիներ շարունակ աշխատել է տարբեր մարդկանց մոտ հագուստի և սնունդի դիմաց` ապրելով լեռներում։ Մինչև 2011 թվականը շահագործման չի ենթարկվել։ Այժմ աղջկա միակ նպատակն է վերադառնալ Վրաստան և գտնել մորը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մեղադրական եզրակացությամբ ուղղվել է Քննչական կոմիտե։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:24
25 Օգոստոսի 2019
«Mercedes»-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը հոսպիտալացվել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
11:00
25 Օգոստոսի 2019
Հայաստանի մարզերից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, ևս 3 մարդ հոսպիտալացվել է
Նրանցից 1-ի վիճակը գանահտվում է բավարար, իսկ 2-ի վիճակը ծանր է. ստացել են պոլիտրավմաներ։
00:18
25 Օգոստոսի 2019
ԱԻՆ-ը հրապարակել է «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման կադրերը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ-ը կադրեր է հրապարակել «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման վայրից:
18:48
24 Օգոստոսի 2019
Կրակոցներ Արցախի փողոցում. 1 մարդ հոսպիտալացվել է
Հարուցվել է քրեական գործ:
17:47
24 Օգոստոսի 2019
Հրդեհ «Մալաթիա մոլ»-ում. ԱՆ-ը հայտնում է 6 տուժածների մասին (ՎԻԴԵՈ)
Շաբաթ օրը Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
13:58
24 Օգոստոսի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. 1 մարդ մահացել է
Նախօրեին՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:36
24 Օգոստոսի 2019
Խոսրովի արգելոցի մոտակայքում հրշիջման աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում
Հրշեջները շարունակում են Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
10:30
24 Օգոստոսի 2019
Վթար Կրասնոդարում. զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ կան
Վթար է տեղի ունեցել նախօրեին ժամը 17:40-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասում
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել: