438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

«Դարի գողությունը» Մատենադարանից վերածվել է զավեշտի. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

15:02
23 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Օրերս հայտնի դարձավ, որ Մատենադարանում գողություն է կատարվել: Ըստ ոստիկանության տվյալների, փետրվարի 20-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ շենքից գողացվել է արույրից պատրաստված երկու արժեքավոր ափսե:

«Նովոստի Արմենիա» գործակալությունը կապվել է Մատենադարանի Վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի հետ, ով պարզաբանել է տեղի ունեցածը:

Նա պատմել է, որ «Մատենադարանում» գոյություն ունի տարբեր կազմակերպությունների կողմից շնորհանդեսների անցկացման պրակտիկա: Միջադեպի օրը նման կազմակերպություններից մեկը գրքի շնորհանդես էր կազմակերպել վարձակալած պահեստային դահլիճում, իսկ նախասրահում մասնակիցների համար կազմակերպվել էր ֆուրշետ:

Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչները հայտնաբերել են երկու ափսեների պակասությունը:

Թանգարանի աշխատակիցը միանգամից պարզաբանեց, որ գողացվածը ոչ մի կերպ կապված չի եղել Մատենադարանի և նրա ցուցանմուշների հետ:

«Դա եղել է նրանց սեփականությունը: Նրանք բերել են ափսեները ֆուրշետի սեղանը ձևավորելու համար: Այդ իսկ պատճառով սպասքավորման բոլոր պարագաների համար պատասխանատվությունը եղել է նրանց վրա», - ասել է մեր զրուցակիցը` նշելով, որ Մատենադարանում կան տեսախցիկներ, սակայն այդ տեսախցիկները չեն ուղղում ֆուրշետի անցկացման վայր ծակող լույսի պատճառով:

Միաժամանակ, շնորհանդեսի կազմակերպիչներից մեկը վեճ է սկսել ափսեների կորուստի պատճառով, իսկ ավելի ուշ դիմել է իրավապահ մարմիններին:

«Տեղի ունեցածի մասին նա հայտնել է ոստիկանություն: Իսկ հաջորդ օրը հայտնվել է մի կին, ով, հավանաբար, քեյթրինգային ընկերության աշխատակից է և վերադարձրել է այդ երկու ափսեները, նշելով, որ սխալմամբ է վերցրել դրանք», - ասաց Էլիազյանը:

Загружается новость ... "Лево"

Նա ավելացրել է, որ ափսեները պատրաստված են արույրից (լատուն), և դրանց սեփանակատերերի խոսքով, մի ափսեի արժեքը կազմում է մոտ 100 հազար դրամ (գրեթե 208 հազար դոլար):

Մատենադարանը հնագույն ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ