437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Դանակահարություն Էրեբունիում. վիրավորները չեն հիշում կատարվածի մասին

20:55
06 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 4-ին Երևանում Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած 2 քաղաքացու դանակահարության փաստով:

Shamshyan.com կայքի տեղեկացմամբ, մարտի 4–ին Ժամը 19:20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «որովայնի ձախ շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Քիչ անց նույն ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի էլ է բերվել հիվանդանոց:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47 շենքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Բարսեղյանը և Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Վարպետյանն են:

Վիրավորները կատարվածի մասին որևէ տեղեկություն չեն կարողացել տալ, քանի որ բժիշկներին հայտնել են, որ չեն հիշում, թե ինչպես է կատարվել դանակահարությունը։

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Նուբարաշենի փողոցում գտնվող «Փայտի շուկա» կոչվող տարածքում նրանց հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքներ է պատճառել Երևան քաղաքի Աթոյան անցուղու 20-ամյա բնակիչ Հակոբ Հակոբյանը:

Կայքի տեղեկացմամբ, ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նախօրեի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում, Հակոբյանն ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, բացատրություն է տվել, ինչից հետո, հետաքննիչի որոշմամբ, ստորագրությամբ բաց է թողնվել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ