ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևան–Սևան ավտոճանապարհին Daewoo Nexia–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև կողաշրջվել։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 3–ին ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին, այնուհետև շրջվել, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 32-րդ կմ-ի մոտակայքում Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 1996 թ. ծնված Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան։–0–