436.65
4.37
404.34
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ավտոբուս է շրջվել Ստավրոպոլի երկրամասում. բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են

17:28
27 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուղևորներով միկրոավտոբուսը չորեքշաբթի ցերեկը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ։ Այդ մասին «Ինտերֆաքս»–ին է հայտնել ԱԻՆ երկրամասի վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտյարյովը։

«Մոսկվայի ժամանակով 12։10–ին տեղեկություն է ստացվել, որ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223–րդ կիլոմետրում` Կոչուբեևսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը գլորվել է ձորակը»,– ասել է Դեգտյարյովը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, միկրոավտոբուսում եղել է վեց մարդ` ներառյալ վարորդը։

«Բոլոր վեց ուղևորները` երեք տղամարդ և երեք կին, տուժել են։ Նրանք տեղափոխվել են Նևիննոմիսկի քաղաքային հիվանդանոց»,– նշել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև ասել է, որ «կապ է հաստատվել հայկական համայնքի հետ»։

«ՃՏՊ–ի վայրը շղթայվել է ոստիկանների կողմից, աշխատում են բոլոր հրատապ ծառայությունները»,– ավելացրել է Դեգտյարյովը։

Իրազեկ աղբյուրը միաժամանակ հայտնել է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ