535.62
7.44
480.03
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 70 կտրած–ծակած վերքեր. Երևանում դաժանորեն սպանել են երիտասարդ կնոջը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

21:06
17 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է երիտասարդ կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Загружается новость ... "Лево"

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդ կինը յոթ տասնյակից ավելի կտրած-ծակած վնասվածքներն ստացել էր 38-ամյա տղամարդու հետ մասնավոր հարցերի, այն է՝ երեխային տեսակցելու հարցի շուրջ տեղի ունեցած վեճի ժամանակ: Ստացած վնասվածքներից կինը մահացել էր տեղում։

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 1980թ. ծնված տղամարդը չի կատարել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջները, այն է՝ արգելել խոչընդոտել երեխայի և վերջինիս հետ չբնակվող մոր շփմանը. դատարանը կնոջը թույլատրել էր շփվել դստեր հետ, մասնակցել վերջինիս խնամքին և դաստիարակության իրականացմանը, սակայն տղամարդը խուսափել էր երեխայի և մոր միջև դատական կարգով սահմանված մեկ ամսվա ընթացքում երեք անգամ տեսակցությունն իրականացնելուց:

Փաստի առթիվ 29.06.2018թ. ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելը):


2018թ. սեպտեմբերի 1-ին որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1980թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:36
21 Մայիսի 2019
Մաշտոցի պողոտայում Mercedes–ը բախվել է BMW–ին. կան տուժածներ
Մայիսի 21-ի լույս գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում։
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
14:34
19 Մայիսի 2019
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել:
12:35
19 Մայիսի 2019
Լոս Անջելեսում Lamborghini-ն երկու կես է եղել. զոհերից մեկը հայ է (ՎԻԴԵՈ)
Լոս Անջելեսում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհերից մեկը հայ է:
11:00
19 Մայիսի 2019
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած:
18:02
18 Մայիսի 2019
Երկրաշարժ է գրանցվել Սպիտակից հյուսիս–արևելք
Սպիտակից հյուսիս–արևելք երկրաշարժ է գրանցվել։
11:47
18 Մայիսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ. նա ձերբակալվել է
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ` պատճառելով 50 հազար դրամի վնաս։
20:25
17 Մայիսի 2019
Հեռուստաալիքներից մեկի սեփականատերը մեղադրվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու մեջ
Հեռուստաալիքներից մեկի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու համար։
20:07
17 Մայիսի 2019
30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
17:55
17 Մայիսի 2019
Երևանում Renault Logan է այրվել
Երևանի Հալաբյան փողոցում է Renault Logan մակնիշի ավտոմեքենա է այրվել։
17:36
17 Մայիսի 2019
Արարատի մարզում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։