416.84
4.2
391.44
+16
Եղանակը Երևանում
Հայ

Audi և Նիվա մեքենաներ են բախվել Երևանում. վիրավորների թվում կան երեխաներ

15:22
24 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Վազ 21214 և Audi ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Վազ մեքենան պատկանում է Նոր Նորքի 1–ին զանգվածի բնակիչ, 25-ամյա Ռուբիկ Մկրտչյանին, իսկ Audi–ին` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ Արեն Մարտիրոսյանին։

Վթարի հետևանքով Ռ. Մկրտչյանը և Ա. Մարտիրոսյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչներ, 8-ամյա Արես Նավասարդյանը, 15-ամյա Էլեն Բոյախչյանը, 37-ամյա Սեդա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ռ. Մկրտչյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 3-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանն ու 32-ամյա Մանե Աղախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպակայան գումարտակի 8-րդ դասակի ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն