ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12։05-ի սահմաններում Շերամի փողոցի թիվ 2 հասցեում Աշոտ Ազարյանն իր վարած ԿԱՄԱԶ մակնիշի՝ մոտ 8 տոննա խճաքարով բարձված ավտոմեքենան կայանել է «Արմենիկում» բժշկական կենտրոնի ետնամասում գտնվող ավտոճանապարհին՝ նշված կենտրոնի պարսպի մոտ։
Ճանապարհի սահքի պատճառով պարիսպը փլուզվել է և, ավտոմեքենան կողաշրջվել է։
Կայքի հաղորդմամբ, փրկարարները պարզել են, որ կողաշրջման հետևանքով վնասվել են բարձրավոլտ հոսանքալարեր, գազատար խողովակներ և ճանապարհի հարակից արգելապատնեշը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։–0–