ԵՐԵՎԱՆ, մայիսի 22. /Նովոստի-Արմենիա/. Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում հայտնաբերվել է «F1» տեսակի երեք նռնակ։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ռազմամթերքի հայտնաբերման մասին ահազանգը ստացվել է 15։43–ին։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊ գնդի ինժեներական ջոկատի հրամանատարի տեղակալը:
«Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում