539.06
7.43
478.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Անհայտ անձինք հրկիզել են «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի թիմի անդամի տունը և ավտոմեքենան (ՖՈՏՈ)

15:31
08 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 04:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
  
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ.օր-ի 108 հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:

поджог, пожар, Шамшян

Աղբյուրը հաղորդում է նաեւ, որ մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել և տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի, ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի: Նշվում է, որ հրդեհի հեղինակները, ամենայն հավանականությամբ, բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա և այրել դուռը, կրակը տարածվել է նաև տան ներսում, և շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել:

поджог, пожар, Шамшян

Կայքից տեղեկանում ենք, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարևանի և տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:14
15 Հունիսի 2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի հեռուստաաշտարակի մոտ
Խոշոր հրդեհ է բռնկվել շաբաթ օրը Սարի թաղում:
14:21
15 Հունիսի 2019
Վրաերթ Երևանում. 2 երեխա հոսպիտալացվել է
Նախօրեին՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունիսի 2019
Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում (ՎԻԴԵՈ)
Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում։
20:53
14 Հունիսի 2019
36–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
36–ամյա Արմեն Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած։
17:43
14 Հունիսի 2019
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել:
15:53
14 Հունիսի 2019
Ընտանեկան «հաշիվներ». Արցախում 7–ամյա աղջիկը դանակահարել է կրտսեր քրոջը
Արտակարգ պատահար է տեղի ունեցել արցախյան գյուղերից մեկում։
15:52
14 Հունիսի 2019
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում` պատճառելով 771.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում`  պատճառելով 771.000 դրամի վնաս:
15:25
14 Հունիսի 2019
Պատուհաս բակում. տղամարդը փորձել է կրակել առնետին, բայց ինքն իրեն վնասվածք է հասցրել
Նախօրեին տարօրինակ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:40
14 Հունիսի 2019
Երևանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել միկրոավտոբուսի մասնակցությամբ (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
10:31
14 Հունիսի 2019
Երկրաշարժ է տեղի ունեցել Դիլիջանից ոչ հեռու
Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին երկրաշարժ է գրանցվել Տավուշի մարզում։
23:03
13 Հունիսի 2019
Մատենադարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել. մեկ մարդ ստացել է ծանր այրվածքներ (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել հինգշաբթի Երևանում:
17:29
13 Հունիսի 2019
Հետախուզում է հայտարարվել Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ (ՖՈՏՈ)
Հետախուզում է հայտարարվել Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ: