ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մերձմոսկվայում ուղևորատար «Ան-148» ինքնաթիռի կործանումից մահացածների թվում եղել են հայազգի երկու ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ-ի պաշտոնական էջը Twitter-ում` հղում անելով Ռուսաստանի իշխանություններից ստացած տեղեկատվությանը:
Հայազգի մահացածներից մեկը երկրորդ օդաչու Ղամբարյան Սերգեյն է և ևս մեկ քաղաքացի Վարսիկ Սևոյանը:
Загружается новость ...
"Право"
Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող «Ան-148» ինքնաթիռը։
ՌԴ ՔԿ–ն արդեն քրեական գործ է հարուցել Մերձմոսկվայում «ԱՆ–148» ինքնաթիռի կործանման դեպքով։
«Վերջիններիս քաղաքացիությունը ճշտվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-