484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի և Բրիտանիայի հետախուզությանը հաջողվել է ստանալ А321–ում տեղադրված ռումբի մասին տեղեկությունը
10:53
06 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` ռուսական ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին ենթադրելի հաղորդումներ ստանալն ամերիկյան և բրիտանական հետախուզության համատեղ գործողության արդյունք էր արբանյակային հետևման միջոցների օգտագործմամբ, գրում է ՌՒԱ Նովոստին` հղում անելով Times թերթին։

Ավելի վաղ Telegraph բրիտանական թերթը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի` դեպի Շարմ էլ Շեյխ բոլոր չվերթերը չեղյալ հայտարարելու որոշումն ընդունվել է նրանից հետո, երբ նրա ձեռքի տակ են հայտնվել ԻՊ գրոհայինների կողմից նախապատրաստվող մասշտաբային ահաբեկության մասին տվյալները։

Ինչպես նշում է Times–ը, չորեքշաբթի իրականացրած գործողության ընթացքում հաջողվել է ստանալ Սիրիայում և Սինայի թերակղզում գրոհայինների միջև էլեկտրոնային հաղորդումները։

«Հաղորդումների երանգն ու բովանդակությունը համոզել են վերլուծաբաններին, որ ռումբն ինքնաթիռ է անցկացրել ուղևորը կամ ցամաքային ծառայությունների աշխատակից»,– գրում է պարբերականը։

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության ամենախոշոր ավիավթարն է տեղի ունեցել հոկտեմբերի 31–ին` «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որն իրականացնում էր Շարմ էլ Շեյխ–Սանկտ-Պետերբուրգ չվերթը, կործանվել է Սինայում։ Օդանավում գտնվող 217 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները զոհվել են։

Ավելի վաղ ավիավթարը հետաքննող տեխնիկական հանձնաժողովի աղբյուրը նախազգուշացել է վթարման ժամանակավրեպ եզրակացությունների մասին, նշելով, որ ԶԼՄ–ներում մինչև պաշտոնական հետաքննության ավարտը մշտապես հայտնվող լուրերը չափազանց դժվարացնում են պաշտոնական տեխնիկական հանձնաժողովի աշխատանքը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքնաթիռի վթարման վարկածների մասին առայժմ խոսել հնարավոր չէ։ Ավելի վաղ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն կոչ էր արել ավիացիոն հանրությանը զերծ մնալ անհիմն եզրակացություններից։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
28 Ապրիլի 2017
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
19:06
28 Ապրիլի 2017
Քիչ առաջ դի է նկատվել Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում դի է նկատվել։
18:55
28 Ապրիլի 2017
Խոշոր վրաերթ Երևանում. չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
17:12
28 Ապրիլի 2017
Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին Lada Samara–ն բախվել է ծառին. 36–ամյա հայազգի ուղևորը մահացել է
Այսօր Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին Lada Samara մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
16:34
28 Ապրիլի 2017
Արարատում զինծառայողը դաժանորեն սպանել է 69–ամյա տաքսիստի. նա մանրամասներ է ներկայացնում
Արարատի մարզում 36–ամյա պայմանագրային զինծառայողը կասկածվում է 69–ամյա տաքսիստի սպանելու մեջ։
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։