Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
18:14
27 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտակայքում ականի հայտնաբերման մասին։
Ահազանգը ստացվել է երկուշաբթի ժամը 16:58-ին։
Ականը հայտնաբերվել է Ջրաձոր գյուղի «Աշոցք» հանգստյան տան մոտ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: