484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բաշկիրիայում սպանված հայ գործարարի հայրը խոստացել է վրեժխնդիր լինել
18:05
29 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բաշկիրիայում փոխհրաձգության հետևանքով զոհված հայ գործարարի հայրը` Համլետ Սարգսյանը, սպառնացել է ինքնուրույն «լուծել ավտոծառայության վրա հարձակվածների հարցը», եթե նրանք չգտնվեն առաջիկա օրերին։

Նա ասել է նաև, որ իր որդու սպանության մեղավորը քաղաքային սրճարաններից մեկի ղեկավարն է, հաղորդում է lifenews.ru–ն։

«Նրանք վեճ են ունեցել, բայց ինչու՞ ներխուժել դիմակներով և կրակել, և կրակել։ Ես կորցնելու ոչինչ չունեմ, ես որդուս եմ կորցրել։ «Վորոշիլովյան դիպուկահար» կդառնամ, դեռ ավելի վատ։ Թող գտնեն մեղավորին 24 ժամվա ընթացքում, որ, դեմ առ դեմ կանգնելով հանցագործի հետ, կարողանամ հարցնել նրան, թե ինչու է սպանել որդուս»,– ասել է նա։

Զոհվածի ընկերների խոսքով, տուժածներն ավելի վաղ վեճ են ունեցել Սալավատի սրճարաններից մեկի տնօրենի զարմիկի հետ։

Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29–ի գիշերը դիմակավորված անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են ավտոսերվիսին և կրակ բացել յոթ մարդու ուղղությամբ։ Բոլոր տուժածներն ազգությամբ հայեր են։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

ԱՊ–ի հետևանքով մահացել է ավտոծառայության տեր Ա.Սարգսյանը։ Նա մահացել է քաղաքային հիվանդանոցում գլխի հրազենային վնասվածքից։

LifeNews–ը պարզել է քրեական դրամայի որոշ մանրամասներ։ Այսպես, գնդակոծման պատճառ կարող էր լինել յոթ ընկերներից մեկի մասնակցությամբ ՃՏՊ–ի նկարահանումը հեռախոսով։ Բռնկված վեճի ընթացքում անհայտ անձը հանել է ատրճանակը և կրակել է տղամարդու դեմքին։ -0-



Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։
20:36
05 Դեկտեմբերի 2017
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (ՎԻԴԵՈ)
Այսօր գողության փորձ է կատարվել Երևանի բանկոմատներից մեկից։
19:34
05 Դեկտեմբերի 2017
71–ամյա տղամարդը նշել է, թե ինչու է դաժանաբար սպանել իր գործընկերոջը` կտրելով դաստակները
Դաժան սպանություն է տեղի ունեցել այսօր Էջմիածնում։
18:00
05 Դեկտեմբերի 2017
Երևանում 21–ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 10–12 տարեկան երեխայի (ՖՈՏՈ)
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
15:20
05 Դեկտեմբերի 2017
Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա անդամահատել քաղաքացու դաստակները
Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
20:19
04 Դեկտեմբերի 2017
Սյունիքում հարբած տղամարդը բռնաբարել է 30–ամյա կնոջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Սյունիքում 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպք է բացահայտվել:
19:14
04 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել Արարատում 70–ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Դեկտեմբերի 2–ին 70–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզի տներից մեկում։
14:33
04 Դեկտեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է դեկտեմբերի 2–ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։
12:55
04 Դեկտեմբերի 2017
Արկ է հայտնաբերվել Կապանի տներից մեկի մոտ
Կապանի տներից մեկի մոտ արկ է հայտնաբերվել։
11:11
04 Դեկտեմբերի 2017
Հայերի և վրացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Հայերի և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։