440.42
4.4
402.65
+7
Եղանակը Երևանում
Հայ

Զինված հանցավոր խմբի գործով կալանավորվածը հացադուլ է հայտարարել. Արդարադատության նախարարություն

19:22
17 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Զինված հանցավոր խմբի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել և հետազոտման համար տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի ծառայությունից:

Համաձայն հաղորդման, Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել երկուշաբթի օրվանից: Նա իր մեղքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ:

ԱԱԾ–ի տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների ընթացքում նոյեմբերի 25-ին  հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որն իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ, ինչպես նաև պատրաստվող գործողությունների վտանգավորությամբ ըստ էության նախադեպը չի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հանցախումբը ծրագրել է հանցագործություններ (այդ թվում սպանություններ) առանձին քաղաքացիների, պետական և քաղաքական գործիչների, ինչպես նաև իշխանության որոշ օղակների և մարմինների դեմ։

Գործի շրջանակում ձերբակալվել է ավելի քան 30 հոգի: 2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել էր նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, իսկ 2016 թվականի հունվարի 16-ին «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մկրտչյանը: Ձերբակալվածներից մոտ 10 հոգի հետագայում ազատ են արձակվել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին