482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Վթարվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը. կա 7 զոհ և 36 հոսպիտալացված
10:37
03 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

«ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է ՌԴ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտրամադրի պատահարի վերաբերյալ:

Բացվել են թեժ գծեր`

- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:53
06 Դեկտեմբերի 2016
«Honda»–ն Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Նախօրեի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
16:56
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում այրված տնակի բնակիչները ժամանակավորապես վերաբնակեցվել են
Վանաձորի բնակելի շինությունում բռնկված հրդեհից հետո Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում։
16:38
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ տանից հասցրել են դուրս բերել 7 օրական երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երկուշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի «ՈՒԿՐՇԻՆ» ավանում: