478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Տուլայի ՃՏՊ–ում տուժածներին կարող են տեղափոխել Մոսկվա բուժման. ՏԿԱԻՆ
16:24
04 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի ՃՏՊ–ում տուժած հայ քաղաքացիներին տեղափոխելու հարցը կլուծվի հետազոտություն անցնելուց հետո, լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Տուլայի «Դոն» ավտոճանապարհին Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ավտոբուսում եղել է մոտ 63 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ։

«Հայաստանի վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը նախօրեին ուշ երեկոյան արդեն ժամանել է Ռուսաստան, առավոտյան խոհրդակցություն է անցկացվել Տուլայում, որտեղ որոշվել է ՃՏՊ–ում տուժածների առողջական վիճակի լրացուցիչ հետազոտություն անցկացնել»,– ասաց Խանգելդյանը։

Նա միաժամանակ նշեց, որ հետազոտության արդյունքներով ծայրահեղ ծանր և կայուն ծանր հիվանդները կտեղափոխվեն Մոսկվա, իսկ հարազատների ցանկության դեպքում հիվանդները կարող են տեղափոխվել նաև այլ բուժհաստատություններ, բայց տվյալ դեպքում բոլոր ծախսերը պետք է հոգան մտերիմները։

«Առավել ծանր վիրավորները` մոտ 15 մարդ, գտնվում են Ուզլովայայի բուժկենտրոնում, ընդ որում` չորսը վերակենդանացման բաժանմունքում են, երկուսը` ծայրահեղ ծանր վիճակում, ևս երկուսը` կայուն ծանր»,– ասաց Խանգելդյանը։

Հրապարակվել են Մոսկվա–Երևան ավտոբուսի ծանր վիրավորված ուղևորների անունները

Նա նշեց, որ նախնական պայմանավորվածությամբ, տեղափոխումը կկազմակերպվի ռուսական ԱԻՆ հատուկ օդանավով, որով բոլոր տուժածները կտեղափոխվեն հայրենիք։ Նույն չվերթով ծրագրվում է նաև տեղափոխել ՃՏՊ–ի զոհերի դիները։ «Բոլոր հարցերը ծրագրվում է լուծել շատ սեղմ ժամկետներում»,– ասաց Խանգելդյանը։

Նա միաժամանակ նշեց, որ տեղափոխման հարցին զուգահեռ լուծվում է նաև տուժածներին փաստաթղթերով ապահովելու հարցը, քանի որ վթարի ժամանակ շատերը կորցրել են իրենց անձնագրերը և չեն կարողանում վերադառնալ հայրենիք։

Ըստ նրա, տուժածներին կտրվեն կամ նոր անձնագրեր, կամ ելքի ժամանակավոր թույլտվություններ, ինչը թույլ կտա տեղափոխում իրականացնել։

«Խնդիրը միայն երկու քաղաքացիների հետ է, որոնց  ինքնությունն առայժմ ամբողջովին չի ճշտվել, քանի որ հայտնի են միայն նրանց ազգանունները, իսկ փաստաթղթերը չեն գտնվել»,– ասաց Խանգելդյանը, ընդգծելով, որ աշխատանք է տարվում նրանց ինքնությունները ճշտելու ուղղությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
18:04
19 Սեպտեմբերի 2017
Արմավիրի տներից մեկն ամբողջությամբ այրվել է. հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ
Հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ։
11:30
19 Սեպտեմբերի 2017
Անհայտ անձը հայտնել է Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկների մասին
Երեքշաբթի անհայտ անձից հաղորդում է ստացվել մայրաքաղաքում տեղադրված ռումբերի մասին։
10:33
19 Սեպտեմբերի 2017
Զգոն եղեք. օձ է հայտնաբերվել դպրոցի մոտակայքում
Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
20:40
18 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Տավուշում. 18–ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` հոսպիտալացվել
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
11:55
18 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։