480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Տուլայի վթարի ավտոբուսի վարորդը ցուցմունք է տալիս
14:40
03 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի մարզի ոստիկանությունը  ճշգրտում է Տուլայում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հանգամանքները, որտեղ նոյեմբերի 3-ի գիշերը շրջվել է Մոսկվա-Երևան ավտոբուսը, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Տուլայի մարզի ոստիկանության կայքը:

«Ղեկի մոտ գտնվող մարդը և իր օգնականը չեն տուժել: Նրանք երկուսն էլ Ռուսաստանի ՆԳՆ Ուզլովսկիյ շրջանի բաժանմունքում են, նրանց հետ աշխատում են ոստիկանության աշխատակիցները, որոնք ճշգրտում են պատահարի մանրամասները»,-ասված է հաղորդագրությունում

Հայկական պատվիրակությունը մեկնել է Տուլա

Դեպքի փաստով ՆԳՆ քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 5-րդ մասի 264 հոդվածով «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշորեն հանգեցրել է երկու և ավելի զոհի»:

Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 42 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (14 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Այն հիվանդանոցներում, ուր տեղափոխվել են վթարից տուժածները, ուղևորվել են  Ռուսաստանի  ՆԳՆ  Տուլայի շրջանի 5 հոգեբան: «Ոստիկանները մասնագիտացված հոգեբանական օգնություն են ցուցաբերում տուժածներին, ինչպես նաև նրանց հարազատներին»,-ասված է ՆԳՆ վարչության կայքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
18:20
21 Հունիսի 2017
14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
Երևանում 14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած։
13:14
21 Հունիսի 2017
Հայաստանում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը
Չորեքշաբթի` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։