484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել
18:31
31 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամագիր է ստորագրել նոյեմբերի 1-ը Ռուսաստանում սգո օր հայտարարելու մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ավիացիոն վթարի հետևանքով,  որը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, բազմաթիվ զոհեր կան: Սգալով զոհվածների կորուստը և ցավակցելով նրանց հարազատներին և  բարեկամներին, հրամայում եմ 2015 թվականի նոյեմբերի 1-ը  Ռուսաստանի Դաշնությունում հայտարարել սգո օր»,-ասված է փաստաթղթում:

ՌԴ կառավարությանը` պետական մարմինների հետ համատեղ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներզոհվածների ընտանիքների օգնության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եգիպտոսում վթարի ենթարկված ռուսական օդանավում ոչ ոք ողջ չի մնացել: Այդ մասին,  տեղեկացրել է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը` հղում անելով եգիպտական իշխանությունների ներկայացուցիչներին:

Ավելի վաղ փրկարարները հայտնել էին, որ դեպքի վայրում հայտնաբերել են ավելի քան 100 դի, ներառյալ երեխաների: Ռոյթերս գործակալությունն իր հերթին տեղեկատվություն էր տարածել, որ փրկարարներն իբր ուղևորների ձայներ են լսել օդանավի փլատակների տակից:

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության հայտարարության համաձայն, KGL9268 չվերթի А321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվել առավոտյան ժամը 5.51-ին (Մոսկվայի ժամանակով 6.51): Այն ռադարներից անհետացել է թռիչքից 23 րոպե անց: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ:

Սինայի իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է Սինայի կենտրոնական մասում` Էլ Կանտալա և Էլ Լաքսիմա շրջանների միջև գտնվող լեռներում` Էլ Հասնա քաղաքի մոտակայքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:54
21 Ապրիլի 2017
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը
Այսօր ցերեկը ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը։
18:05
21 Ապրիլի 2017
Ֆերմայի տերը փորձել է բռնաբարել 22-ամյա կթվորուհուն
Լոռու մարզի 24-ամյա բնակչուհին հայտարարել է, թե իրեն փորձել են բռնաբարել:
17:23
21 Ապրիլի 2017
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` ծառից կախված վիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
14:41
21 Ապրիլի 2017
50-ամյա կինը բռնության է ենթարկել նախկին ընկերոջը
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում: