480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Կրասնոյարսկում կործանված Մի–8 ուղղաթիռի հայ օդաչուն զոհվել է
14:49
26 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կրասնոյարսկի երկրամասում կործանված Մի–8 ուղղաթիռի զոհերի թվում է ուղղաթիռի երկրորդ օդաչու Լևոն Թանանյանը, հաղորդում է LifeNews–ը։

Վերջին տվյալներով` ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ենիսեյ գետի սառցակալած ջրերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում` հրամանատար Ալեքսանդր Մոնախովն ու բորտմեխանիկ Ռադիկ Վադեևը։

Միջադեպի վայր են մեկնել ամենագնացներ և փոքրիկ նավակներ` ուղևորներին տարհանելու համար։

«Մի–8 ուղղաթիռը թռիչք է կատարել Կրասնոյարսկի երկրամասում։ Ուղևորների խոսքերով` դեռևս անհայտ պատճառով ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իգարկա օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա», – LifeNews–ին տեղեկացրել է Փրկարար ծառայության աղբյուրը։

Ուղղաթիռը տեղափոխելիս է եղել «Վանկոր–Նեֆտ» ընկերության 22 աշխատակիցների։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել են, որ Մի–8 տրանսպորտային ուղղաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Արևմտյան–Սիբիրյան քննչական վարչության քննչական մարմինների կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 236–րդ հոդվածի 3–րդ կետի հատկանիշներով (Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել անձանց մահվան)։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
13:56
01 Դեկտեմբերի 2016
Թմրանյութ` դատապարտյալի համար նախատեսված կոշիկի քսուքի մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին «Կոշ» ՔԿՀ–ի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել դատապարտյալի հանձնուքի մեջ:
11:35
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել նախօրեին Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով։
23:20
30 Նոյեմբերի 2016
Սևան–Երևան ճանապարհին «Opel»–ը շրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
Այսօր երեկոյան ավտովթար է գրանցվել Սևան-Երևան ավտոճանապարհին։
20:13
30 Նոյեմբերի 2016
Պարզվել է «Վանաձոր» ԲԿ–ում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը
Պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը։