478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Վայոց ձորում հայտնաբերվել է 76-ամյա կնոջ դի. Քննչական կոմիտե
13:13
30 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ՝ գլխի հատվածում հայտնաբերվել է բաց, բութ, գանգուղեղային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել  է գյուղատնտեսական օգտագործման բահ, որի վրա առկա են եղել  արնանման հետքեր».- ասված է հաղորդագրությունում։

Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ` դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը։ Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ, որոնք ստուգելու, կատարված սպանության շարժառիթները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ, կոնկրետ հանգամանքները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են տարբեր անձինք։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: