478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 9 ամիսների ընթացքում ավելի քան 12 հազ ԱՊ է գրանցվել
16:10
26 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականի ինն ամիսների ընացքում Հայաստանում գրանցվել է 12358 արտակարգ պատահար նախորդ տարվա 9525 դեպքի դիմաց, Երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։

 «2015 թվականի երեք եռամսյակներում արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 453 մարդ (2014 թվականի ինն ամիսներին` 445 մարդ), տուժածների թիվը կազմել է 4047, ինչը 345–ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,– ասաց  Խանգելդյանը։

Խանգելդյանի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտակարգ պատահարների աճը հիմնականում պայմանավորված է տեխնածին պատճառներով։ Այս տարվա ինն ամիսներին երկրում գրանցվել է 8590 նմանատիպ դեպք նախորդ տարվա 5681 դեպքի դիմաց։

ՃԿԿ պետն ավելացրեց, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում, մասնավորապես, գրանցվել է 2488 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 245 մարդ, ինչպես նաև 5986 հրդեհ, 20 պայթյուն, 69 փլուզում։

Խոսելով հրդեհների մասին` Խանգելդյանը նշեց, որ դրանց աճը կապված է հրդեհավտանգ դրության հետ, որը ստեղծվել էր Հայաստանում նախորդ ամռանը բարձր ջերմաստիճանների պատճառով։

Սեպտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանում կայծակահարումից տուժել է 6 մարդ, որոնցից մեկը մահացել է։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում փրկվել է 168 մարդ, նախորդ տարվա 133–ի համեմատ։

ՃԿԿ պետը հայտնեց նաև, որ սեպտեմբերի 30–ի դրությամբ գրանցվել է թունավորման 3105 դեպք 2014 թվականի 3197––ի դիմաց, ինչը երկար տարիների ընթացքում գրանցված դրական դինամիկա է։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
18:04
19 Սեպտեմբերի 2017
Արմավիրի տներից մեկն ամբողջությամբ այրվել է. հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ
Հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ։
11:30
19 Սեպտեմբերի 2017
Անհայտ անձը հայտնել է Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկների մասին
Երեքշաբթի անհայտ անձից հաղորդում է ստացվել մայրաքաղաքում տեղադրված ռումբերի մասին։
10:33
19 Սեպտեմբերի 2017
Զգոն եղեք. օձ է հայտնաբերվել դպրոցի մոտակայքում
Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
20:40
18 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Տավուշում. 18–ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` հոսպիտալացվել
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
11:55
18 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
13:44
17 Սեպտեմբերի 2017
Մայրը 43-ամյա որդուն ննջասեյակում կախված է հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
12:51
17 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Երևանի հայտնի սրճարանում
Նախօրեին հրդեհ է բռնկվել Երևանի հայտնի սրճարաններից մեկում: