485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երկրաշարժ և հրդեհ. շտապ տարհանում Երևանի բիզնես–կենտրոններից մեկում
20:13
23 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Երևան» բիզնես–կենտրոնի աշխատակիցները շտապ տարհանվել են երկրաշարժի և հրդեհի ժամանակ։ ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայությունը Երևանի կենտրոնում նման սցենարով մարտավարական վարժանքներ էր կազմակերպել։

Ըստ սցենարի` սեյսմիկ պաշտպանության կայանները տեղական ժամանակով ժամը 17։00–ին Հայաստանի տարածքում 3 կմ խորության վրա 5,8 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, որի էպիկենտրոնը գտնվում է Գառնիում։ Ցնցումները զգացվել են նաև Երևանում։

МЧС, учения

Պայմանական երկրաշարժի հետևանքով քանդվել է Բիզնես–կենտրոնում գտնվող այցելուների և աշխատակիցների շրջանում խուճապ է սկսվել։

 Շենքում միացել է համապատասխան ազդանշանային համակարգը, և նման ազդանշան է ստացել նաև Փրկարար ծառայությունը, որի աշխատակիցներն օպերատիվ կերպով ժամանել են դեպքի վայր և սկսել մարդկանց տարհանման աշխատանքները։

Տարհանումից հետո փրկարարները ստուգել են բոլոր հարկերը և երկրորդ հարկում գտել երեք պայմանական տուժածների։ Ըստ սցենարի` նրանցից մեկի ոտքը կոտրված է։ Փրկարարները պատգարակի վրա օպերատիվ կերպով շենքից դուրս են հանել տուժածին, տեղում բուժօգնություն ցուցաբերել, այնուհետև տեղափոխել շտապօգնության մեքենայով։

МЧС, учения


 Այս ամենով փրկարարների «արկածները» չեն ավարտվել։ Պարզվել է, որ շենքի հինգերորդ հարկում բռնկում է գրանցվել, երևում են ծխի քուլաներ, իսկ սենյակներից մեկում մնացել են մի քանի աշխատակիցներ և չեն կարողանում դուրս գալ։

Տուժածներին օգնության են հասնում հրշեջները, ովքեր ոչ միայն մեկուսացնում և մարում են բռնկման օջախները, այլ նաև տարհանում պայմանական տուժածներին։ Նրանց բոլորին տեղափոխում են հիվանդանոց։

Ինչպես վարժանքների ավարտից հետո նշեց ՀՀ փրկարար ծառայության փոխտնօրեն, Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարայնը, միջոցառման նպատակն էր արտակարգ իրավիճակների պայմաններում բարձրացնել բիզնես–կենտրոնի աշխատակիցների գործնական հմտությունները։

 «Ընդհանուր առմամբ, վարժանքներն անցան բարձր մակարդակով և չնայած որոշ թերություններին, որոնք հետագայում կբացառվեն, վարժանքների ողջ ընթացքը բավարար է գնահատվում», – ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` նման միջոցառումները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, անցկացվում են սիստեմատիկորեն։ Կազմակերպվում են նաև տարատեսակ դասախոսություններ, որոնք թույլ են տալիս սովորեցնել բնակչությանը ճիշտ վարվելաձևի արտակարգ իրավիճակների դեպքում` խուճապից խուսափելու նպատակով։

МЧС, учения

 Միաժամանակ նա ներկայացրեց մի քանի խորհուրդ այն իրավիճակում, թե ինչ է պետք անել երկրաշարժի դեպքում շենքում գտնվելու պարագայում։ «Բնականաբար, առաջին հերթին, անհրաժեշտ է դուրս գալ, ինչից հետո օգնել տուժածներին, իսկ հետո արդեն կմիանա ԱԻՆ արագ արձագանքման խումբը», – ասաց Ղազարյանը։

Գնդապետը հայտարարեց, որ արտակարգ իրավիճակի դեպքում նա իր աշխատասենյակից կվերցնի ամենաթանկարժեքը` Հայաստանի զինանշանն ու նախագահի լուսանկարը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։